ԵՄ-Հայաստան Վերականգնվող Էներգետիկայի Ինտերնետային Կայքի Թողարկում
Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) զարգացման ու ֆինանսավորման խրախուսման նպատակով ԵՄ աջակցությամբ ստեղծվեց ՎԷ առաջին ինտերնետային պորտալը (կայքը), որը մեկնարկվեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի և Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար գործունեության ղեկավար Ռաուլ Դե Լուզենբերգերի կողմից:
 |
«Մեր կյանքի որակը և տնտեսական անվտանգությունը կախված են էներգիայի հուսալի, կայուն, անվտանգ և մաքուր մատակարարումից, -ասաց նախարար Ա. Մովսիսյանը, -Հայաստանում ՎԷ արտադրման ու զարգացման խրախուսումը հանրապետության էներգետիկ քաղաքականության շատ կարևոր մասն են կազմում: Ակնկալում ենք, որ վերականգնվող էներգիան Հայաստանում կդառանա նույնքան կարևոր, ինչպես շատ ԵՄ երկրներում»: |
| Պրն Ռաուլ Դե Լուզենբերգերը ընդգծեց,- «Այս կայքը ուղի է հանդիսանում Հայաստանի համար՝ լինելու ակտիվ և բաց էներգետիկ տեխնոլոգիաների ներկայիս փոփոխություններին՝ պաշտպանելով շրջակա միջավայրը: Այն նաև օժանդակում է Եվրամիության այլ նախաձեռնումներին՝ Հայաստանում վերականգնվող և մաքուր էներգիայի զարգացման հնարավորության գործում,- Պրն Լուզենբերգերը ընդգծեց նաև,- Հայաստանում մեծանում է վերականգնվող էներգետիկայի դերը և սույն ինտերնետային կայքն ու ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի արդյունքները հիմք են ստեղծում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացման համար»: |
 |
Բարի գալուստ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի կայք
Կայքը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասին իմացությունը` հատուկ ուշադրություն դարձնելով Սևանա լճի ավազանի վրա: Այն կօժանդակի ասպարեզում թափանցիկության բարձրացմանը և տվյալների փոխանակմանը իսկ բոլոր հետաքրքրված կողմերը ազատ մուտք կունեն կայքում զետեղված տվյալներին և տեղեկատվությանը:
Կայքը պարունակում է իր մեջ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի աղբյուրների տվյալների շտեմարաններ, հիդրո, հողմա, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածային էներգիայի աղբյուրների ներուժի գնահատականներ, ինչպես նաև ասպարեզի օրենսդրական, իրավական, կազմակերպչական, շուկայի և սակագների մասին մանրամասներ և այլ տեղեկություններ:
Կայքում բերվում են նաև ՀՀ Գեղարքունիկի մարզի վերականգնվող էներգիայի ներուժի մասին մանրամասն գնահատականներ, իսկ պոտենցիալ ներդրողների համար բերվում են փոքր հիդրո և հողմաէներգետիկայի ասպարեզների համար տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ:
Կայքը ստեղծված է Եվրամիության “Օժանդակություն Հայաստանի Էներգետիկ Քաղաքականությանը” EuropeAid/120653/C/SV/AM ծրագրի ներքո:
|